01/04/2026

Լիոնում վրացիներից, հայերից և ադրբեջանցիներից բաղկացած հանցավոր խմբավորման անդամներ են ձերբակալվել

Լիոնում վրացիներից, հայերից և ադրբեջանցիներից բաղկացած հանցավոր խմբավորման անդամներ են ձերբակալվել

Լիոնում հայերից, վրացիներից և ադրբեջանցիներից  բաղկացած հանցավոր խմբավորման անդամներ են ձերբակալվել: Այս մասին հայտնում է «Գրուզիա օնլայն»-ը: Նշվում է, որ Լիոնում իրականացվել է VORS 69-01 անվամբ գործողություն, որի ընթացքում կալանավորվել են Ֆրանսիայում և Բելգիայում գործող կազմակերպված հանցավոր խմբավորումներ՝ բաղկացած  վրացիներից, հայերից և ադրբեջանցիներից: Կալանավորվել է Վրաստանի 10 քաղաքացի, որոնցից երկուսն «օրենքով գողեր» են:

Խմբավորման անդամները թալանելու համար նախապես ընտրել են բնակարաններ, մշակել են դրանց վերաբերյալ տեղեկատվությունը, որից հետո թալանել են դրանք: Նրանք նաև ավտոմեքենաներ են գողացել, զբաղվել են կեղծ փաստաթղթերի պատրաստմամբ և թմրանյութերի շրջանառությամբ:

Գործողության մեջ ներգրավված է եղել ավելի քան 300 ոստիկան Ֆրանսիայից, Բելգիայից և Վրաստանից: Ներգրավված է եղել նաև հատուկ նշանակության ջոկատը, կինոլոգիական ծառայությունը, օգտագործվել է ուղղաթիռ:

 armenpress.am

 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: