01/04/2026

Յոհաննես Հանը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ԱԺ ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ

Յոհաննես Հանը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ԱԺ ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ

ԵՄ ընդլայնման և հարևանության հարցերով հանձնակատար Յոհաննես Հանը շնորհավորել է Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին՝ Հայաստանում կայացած արտահերթ խորհրդարանական ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ: Յոհաննես Հանն այս մասին գրառում է կատարել «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում:

«Շնորհավորում եմ Նիկոլ Փաշինյանին ընտրություններում տարած հաղթանակի  կապակցությամբ: Ակնկալում ենք շարունակել արդյունավետ համագործակցությունը Հայաստան-Եվրոպական Միություն համաձայնագիրը ի շահ Հայաստանի քաղաքացիների կյանքի կոչելու հարցում:  Հիմա կառավարության արագ ձևավորումը որոշիչ նշանակություն կունենա հետագա բարեփոխումների  դրական իմպուլսը պահպանելու համար»,- գրել է Հանը:

armenpress.am

 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: