HayNews.am կայքի պատասխանատու Մհեր Եղիազարյանը արդեն վեցերորդ օրն է շարունակում է հացադուլը:
Մհեր Եղիազարյանի պաշտպան, ՀՀ փաստաբանների պալատի անդամ Մարտին Զիլֆուղարյանը դիմել է ՀՀ արդարադատության նախարարության
«դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի պետ Վահան Մարգարյանին, իր պաշտպանյալին իրենց մոտ տեղափոխելու և հետազոտելու խնդրանքով:
Մ. Եղիազարյանը ձերբակալվել է 2018թ.-ի դեկտեմբերի 3-ին, հացադուլ հայտարարել՝ դեկտեմբերի 5-ին, ժամը 9:00-ից: Նա նաև հանդես էր եկել հայտարարությամբ:
Ընդ որում, մինչև այս պահը ՀՀ մարդու իրավունքների պաշտպանից, ՀՀ դատախազությունից, ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտից որևէ արձագանք չկա Մ. Եղիազարյանի ներկայացրած պահանջների վերաբերյալ: Ըստ կալանավորվածի հայտարարության՝ շարունակելու է հացադուլը այնքան ժամանակ, մինչև չկատարվեն իր առաջ քաշած օրինական ճանապարհով նախաքննություն իրականացնելու պահանջները:

_1594191684.jpg)
_1591010193.jpg)


































