01/05/2026

Ռոբերտ Քոչարյանի աջակիցները բողոքի ակցիա են անցկացնում նրան ազատ արձակելու պահանջով

Ռոբերտ Քոչարյանի աջակիցները բողոքի ակցիա են անցկացնում նրան ազատ արձակելու պահանջով

ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի մի խումբ աջակիցներ պահանջում են նրա ազատ արձակումը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ՀՀ երկրորդ նախագահի աջակիցները բողոքի ակցիա են անցկացնում Երևանի Հանրապետության հրապարակում: Բողոքի ակցիայի համակարգող, «Հայոց ազգային դաշինք» նախաձեռնության նախագահ Արմեն Մինասյանն ընդգծեց, որ Ռոբերտ Քոչարյանի պետք է անհապաղ ազատ արձակվի, քանի որ որևէ կապ չունի  մարտի 1-ի արյունալի իրադարձությունների հետ: «Նա արել է այն քայլերը, որոնք եղել են նախագահի լիազորությունների շրջանակներում»,- ասաց Մինասյանը:

Բողոքի ակցիայի մասնակիցները Հանրապետության հրապարակից ուղևորվում են ՀՀ գլխավոր դատախազության շենք՝ ակցիան այնտեղ շարունակելու համար: Արմեն Մինասյանը նշեց, որ իրենց համար անհասկանալի է, որ դատական նիստին, որում Ռոբերտ Քոչարյանին կրկին կալանավորելու որոշում է կայացվել, մեղադրող կողմից մասնակցել է նաև ՀՀ գլխավոր դատախազը:

Մինասյանն ասաց, որ պատրաստվում են պարզաբանում ստանալ, թե ինչո՞ւ է գլխավոր դատախազը մասնակցել այդ դատական նիստին:

 

 

 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: