01/05/2026

Մանվել Գրիգորյանի համար առաջարկվել է 20 մլն դրամ գրավ. վճիռը կհրապարակվի դեկտեմբերի 12-ին

Մանվել Գրիգորյանի համար առաջարկվել է 20 մլն դրամ գրավ. վճիռը կհրապարակվի դեկտեմբերի 12-ին

ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Մարինե Մելքոնյանի նախագահությամբ, հեռացավ խորհրդակցական սենյակ՝ ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշում կայացնելու: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ դատարանը այն կհրապարակի դեկտեմբերի 12-ին՝ ժամը 14:00-ին:

Նախաքննական մարմինը նրա կալանքը երկարաձգելու միջնորդություն է ներկայացրել դատարան:

Մանվել Գրիգորյանի պաշտպան Արսեն Մկրտչյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ դեկտեմբերի նիստին 20 միլիոն դրամ գրավի միջնորդություն են ներկայացրել:

«Սա իրատեսական չափ է, և հնարավոր է այլ խողովակներով այդ գումարը գտնել ու մուծել»,- ասաց Մկրտչյանը։ Հարցին` թե ինչպես է նա այդ գումարը պատրաստվում վճարել, եթե ամբողջ գույքը գտնվում է կալանքի տակ, պաշտպանը նշեց, որ Գրիգորյանն ունի ընկերներ, ովքեր պատրաստ են տալ այդ գումարը։ 

 

 

 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: