01/07/2026

ՀՔԾ-ն նոր մեղադրանքներ է առաջադրել Արմեն Գևորգյանին. պաշտպան

ՀՔԾ-ն նոր մեղադրանքներ է առաջադրել Արմեն Գևորգյանին. պաշտպան

ՀՀ հատուկ քննչական ծառայությունը, ՀՀ   ազգային   անվտանգության  խորհրդի նախկին քարտուղար,  նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանին երեք նոր մեղադրանք է առաջադրել: Այս մասին նշեց նրա պաշտպան Էրիկ Ալեքսանյանը:

«Արմեն Գևորգյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 38-300.1 հոդվածի՝ սահմանադրական կարգի տապալմանն օժանդակելը, 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետի՝ առանձնապես խոշոր չափերով կաշառք վերցնելը և  190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով՝ հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելը՝ առանձնապես խոշոր չափերով»,- ասաց պաշտպանը:

Ավելի վաղ ՀՔԾ-ն Արմեն Գևորգյանին մեղադրանք էր առաջադրել նաև  արդարադատության իրականացմանը խոչընդոտելու համար քրեական պատասխանատվություն նախատեսող՝ ՀՀ ՔՕ 332 հոդվածի 3-րդ մասով:

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Նոր Նորքի նստավայրում դեկտեմբերի 12-ին քննվել էր Հատուկ քննչական ծառայության միջնորդությունը ՀՀ  նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանին կալանավորելու մասին: Նիստը հետաձգվել էր և նշանակվել դեկտեմբերի 13-ին ժամը 10:30-ին:

Դռնփակ նիստը նախագահում էր դատավոր Արման Հովհաննիսյանը:

Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը՝ օգոստոսի 3-ին Առաջին ալիքի«Օրակարգ»-ի հետ հարցազրույցի շրջանակներում հայտարարել էրոր մեղադրանք էառաջադրվել Մարտի 1-ի օրերին ՀՀ ազգային անվտանգության խորհրդի քարտուղարիպաշտոնը զբաղեցրած Արմեն Գևորգյանին

«Ես Արմեն Գևորգյանի հետ կապված նորություն ունեիԱռաջին անգամ կհայտնեմ այս մասինայս հաղորդաշարի միջոցովՆրան մեղադրանք է առաջադրվելբայց ոչ սահմանադրականկարգը տապալելու մեղադրանքով»,- ասել էր ՀՔԾ պետը:

Նրա խոսքով՝ մեղադրանքն առաջադրվել էր՝ հաշվի առնելով տարիներ առաջ «Վիքիլիքսի» հրապարակումը: «Համաձայն այդ հրապարակման՝ Սերժ Սարգսյանի հակառակորդներըբողոքարկել էին ընտրության արդյունքները Սահմանադրական դատարանումՍԴ-ն պետք էորոշում կայացներև այդ ժամանակ ճնշում է գործադրվել ՍԴ դատավոր Վալերի ՊողոսյանինկատմամբՎերջինը դիմել էր ԱՄՆ դեսպանատան ներկայացուցիչներին ու հայտնելորՌոբերտ Քոչարյանի աշխատակազմից իր վրա ճնշում են գործադրում իր եղբոր միջոցովով այդժամանակ աշխատում էր երկրորդ նախագահի աշխատակազմումՔանի որ մենք այս բոլորգործընթացները դիտարկում ենք ամբողջականության մեջայս ուղղությամբ ևս քննությունիրականացրեցինքև վիքիլիքսյան հրապարակումն ամբողջությամբ հիմնավորվեցՊարզվեցոր Արմեն Գևորգյանը մեկ այլ պաշտոնյայի հետ փորձել է ճնշում գործադրել Վալերի ՊողոսյանիվրաԵրևի թե ստացվել էարդյունքի հասել ենորովհետև ի վերջո Վալերի Պողոսյանը չիմասնացել այդ գործով քվեարկությանը»,- գործի բնույթն էր ներկայացրել Սասուն Խաչատրյանը:

Պաշտոնյան նշել էրոր Արմեն Գևորգյանը մեղադրվում է «ՀՀ Քրեական օրենսգրքի»՝արդարադատության իրականացմանը խոչընդոտելու համար քրեականպատասխանատվություն  նախատեսող 332 հոդվածի 3-րդ մասով: «Այդ հանցանքը համարվումէ ծանրմինչև վեց տարի ազատազրկում է նախատեսումԽափանման միջոցը՝ ստորագրությունչհեռանալու մասին»,- հայտնել էր ՀՔԾ պետը:

Ավելի վաղ՝ Արմեն Գևորգյանը մարտի 1-ի գործով կանչվել էր ՀՔԾ հարցաքննությանԱրմենԳևորգյանը 2007 թվականի հունիսից մինչև 2008-ի ապրիլը զբաղեցրել է Ազգայինանվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնը:

Կարեն Խաչատրյան

armenpress.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: