03/28/2026

Հայաստանի հետ համագործակցությունը զարգանում է վստահության ոգով. Նազարբաև

Հայաստանի հետ համագործակցությունը զարգանում է վստահության ոգով. Նազարբաև

Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը խոսել է Աստանայի և Երևանի համագործակցության հեռանկարների մասին։

Հայաստանի հետ քաղաքական, առևտրատնտեսական ու մարդասիրական համագործակցությունը զարգանում է փոխվստահության և հարգանքի ոգով։ Ղազախստանի նախագահի մամուլի ծառայությունը հայտնում է, որ երկրի ղեկավար Նուրսուլթան Նազարբաևն այս մասին ասել է արտասահմանյան պետությունների դեսպանների հավատարմագրերի հանձնման արարողության ժամանակ։

Դիվանագետների թվում է եղել նաև Գագիկ Ղալաչյանը, որը վերջերս է ստանձնել Ղազախստանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնը։

Ղազախստանի նախագահը խոսել է նաև Աստանայի ու Երևանի` ԵԱՏՄ շրջանակում համագործակցության մասին։

«Վերջին տարիներին փոխադարձ ապրանքաշրջանառության ծավալն ավելանում է։ Այսպես, 2017թ–ի տվյալներով` աճը կազմել է 68,4 տոկոս։ Միաժամանակ կարևոր է լիովին օգտագործել մեր երկրների առևտրատնտեսական ոլորտի ներուժը», – ասել է Նազարբաևը։

Վերջում Ղազախստանի նախագահը ևս մեկ անգամ շնորհավորել է դիվանագետներին Ղազախստանում կարևոր և պատվավոր առաքելություն սկսելու կապակցությամբ և հույս հայտնել, որ նրանց գործունեությունը կնպաստի երկրների համագործակցության հետագա զարգացմանը։


armeniasputnik.aml

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: