01/05/2026

Պորոշենկոն հայտնում է ՌԴ հետ փաստացի պատերազմի մասին, Մոսկվան հերքում է պատերազմի առկայությունը

Պորոշենկոն հայտնում է ՌԴ հետ փաստացի պատերազմի մասին, Մոսկվան հերքում է պատերազմի առկայությունը

«Պարո՛ն Պուտին, դա ագրեսիա է։ Պարո՛ն Պուտին, դա պատերազմ է։ Դա կատակ չէ, պատահար չէ, ճգնաժամ չէ»,- այս խոսքերով Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն բնորոշել է ռուս-ուկրաինական հարաբերությունների սրումն ու Կերչում երկու պետությունների ռազմանավերի մասնակցությամբ միջադեպը։

 

Ռուսաստանի պաշտոնական աղբյուրներն այսօր հակադարձել են նրան ու հերքել, որ երկու պետությունների միջև պատերազմ է ընթանում։

«Մոսկվան համաձայն չէ Կերչի նեղուցի միջադեպի վերաբերյալ Պյոտր Պորոշենկոյի արտահայտած գնահատականի հետ»,- ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

Այդ հայտարարությունը նա կապել է Ուկրաինայում սպասվող ընտրությունների հետ։ Պեսկովի խոսքերով՝ Ուկրաինայի իշխանությունները արտաքին թշնամի են ստեղծում ընտրություններում ժողովրդին միավորելու և հաղթելու համար։

shantnews.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: