01/05/2026

ՀԱՐԳԱՆՔԻ ՏՈՒՐՔ ՄԱՏՈՒՑՎԵՑ ԽԱՂԱՂ ԶՈՀԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ

ՀԱՐԳԱՆՔԻ ՏՈՒՐՔ ՄԱՏՈՒՑՎԵՑ ԽԱՂԱՂ ԶՈՀԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ

Կապան համայնքի ավագանու որոշմամբ դեկտեմբերի 12-ը սահմանված է որպես հայ-ադրբեջանական հակամարտության ռազմական գործողությունների ժամանակ զոհված խաղաղ բնակիչների հիշատակի օր։ Այսօր առավոտյան Կապան համայնքի ղեկավարի տեղակալ՝ Դավիթ Հայրապետյանը, համայնքապետարանի և մարզպետարանի աշխատակիցները այցելեցին Բաղաբուրջի հուշահամալիր և ծաղիկներ դրեցին խաղաղ բնակիչների հիշատակին կանգնեցված խաչքարին։
Քսանվեց տարի առաջ՝ 1992թ․ դեկտեմբերի 12-ին, թշնամու երկու ռմբակոծիչներ ներխուժեցին Կապանի օդային տարածք եւ ռմբակոծեցին Շահումյան փողոցում հացի հերթի մեջ կանգնած խաղաղ բնակիչներին՝ սպանելով 27 հոգու։

2011 թվականին, այդ նույն տեղում կառուցվել է խաղաղության պուրակ։

Կապանի համայնքապետարան/Kapan municipality

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: