01/05/2026

Որ ընկերություններին եւ որ հանքերեւակումների համար է լիցենզիաներ տրամադրել Արամ Հարությունյանը

Որ ընկերություններին եւ որ հանքերեւակումների համար է լիցենզիաներ տրամադրել Արամ Հարությունյանը

ՀԺ-ն կարողացել է պարզել, թե որ հանքերեւակումների ուսումնասիրության եւ շահագործման համար է ԱԺ պատգամավոր Արամ Հարությունյանը հատուկ լիցենզիաներ տրամադրել եւ որ ընկերություններին է տրամադրել այդ լիցենզիաները:

Հիշեցնենք, ՀՀ գլխավոր դատախազը Արամ Հարությունյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու եւ նրան ազատազրկելու միջնորդություն է ներկայացվել ԱԺ, քանի որ 2008 թվականին, զբաղեցնելով բնապահպանության նախարարի պաշտոնը, միաժամանակ որպես «Ընդերքի օգտակար հանածոների շահագործման նպատակով ուսումնասիրության հատուկ լիցենզիաներ» տրամադրող միջգերատեսչական հանձնաժողովի նախագահ, Հարությունյանը Սյունիքի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի մարզերի գունավոր մետաղների թվով 10 հանքերեւակումների ուսումնասիրության եւ շահագործման հատուկ լիցենզիաներ տրամադրելու համար գործարար Սիլվա Համբարձումյանից պահանջել եւ միջնորդավորված եղանակով ստացել է 14 միլիոն ԱՄՆ դոլար առանձնապես խոշոր չափերով կաշառք:

«Լուլիար» ՍՊԸ-ին լիցենզիա է տրվել 2008 թվականի հունվարի 30-ին Գեղարքունիքի մարզի` Ջիլի քրոմիտների երեւակում երկրաբանահետախուզական աշխատանքների համար:

Նույն «Լուլիար» ՍՊԸ-ին լիցենզիա է տրվել 2008 թվականի հունվարի 30-ին՝ Կոտայքի մարզի Արզականի տիտանի երեւակում երկրաբանահետախուզական աշխատանքների համար:

«Նիգ Ռուբշին» ՍՊԸ-ին լիցենզիա է տրվել 2008 թվականի հունվարի 30-ին՝ Սյունիքի մարզի Բերդիքարի պղնձամոլիբդենային երեւակում երկրաբանահետախուզական աշխատանքների համար, որը փոխանցվել է «Գ. Արշակյան» ՍՊԸ-ին:

«Հանքաբուրգ» ՍՊԸ-ին լիցենզիա է տրվել 2008 թվականի փետրվարի 22-ին՝ Սյունիքի մարզի Գյոզ-գյոզի ոսկու երեւակում երկրաբանահետախուզական աշխատանքների համար:

«Լուլիար» ՍՊԸ-ին լիցենզիա է տրվել 2008 թվականի փետրվարի 22-ին՝ Գեղարքունիքի մարզի Տիգրանա-բերդի պղնձի երեւակում երկրաբանահետախուզական աշխատանքների համար:

«Լուլիար» ՍՊԸ-ին լիցենզիա է տրվել 2008 թվականի փետրվարի 22-ին՝ Գեղարքունիքի մարզի Թթուջուր-Ճամբարակի պղնձի երեւակում երկրաբանահետախուզական աշխատանքների համար:

«Լուլիար» ՍՊԸ-ին լիցենզիա է տրվել 2008 թվականի հունիսի 10-ին՝ Լոռու մարզի Բարդուտի ոսկու երեւակում երկրաբանահետախուզական աշխատանքների համար:

«Լուլիար» ՍՊԸ-ին լիցենզիա է տրվել 2008 թվականի հունիսի 10-ին՝ Սյունիքի մարզի Փխրուտի ոսկու երեւակում երկրաբանահետախուզական աշխատանքների համար:

armtimes.com

 

 

 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: