01/06/2026

Դատարանն այսօր կքննի Արմեն Գևորգյանին կալանավորելու ՀՔԾ միջնորդությունը

Դատարանն այսօր կքննի Արմեն Գևորգյանին կալանավորելու ՀՔԾ միջնորդությունը

Դատարանն այսօր քննելու է Հայաստանի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Արմեն Գևորգյանին երկու ամսով կալանավորելու Հատուկ քննչական ծառայության միջնորդությունը։

Նախկին նախագահներ Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի նախագահության տարիներին մի շարք բարձր պաշտոններ զբաղեցրած Գևորգյանին 3 նոր մեղադրանք է ներկայացվել՝ առանձնապես խոշոր չափերի կաշառք ստանալու, փողերի լվացման և սահմանադրական կարգի տապլմանն օժանդակելու հոդվածներով:

ՀՔԾ-ն մեղադրանքները ներկայացրել էր դեկտեմբերի 11-ին։ Երեկ դատարանը պետք է քններ նրա կալանավորման հարցը, սակայն այն հետաձգվեց պաշտպանական կողմի խնդրանքով՝ կալանավորման հիմքերին ծանոթանալու համար։

Եթե դատարանն այսօր բավարարի ՀՔԾ միջնորդությունն, ապա Գևորգյանը հենց դատարանում էլ կկալանավորվի:

Դեռ այս տարվա օգոստոսի 3-ին Արմեն Գևորգյանին մեղադրանք էր առաջադրվելարդարադատությանը խոչընդոտելու համար և գործը միացվել էր «Մարտի 1»-ի գործին։ Տվյալ դեպքում, ըստ ՀՔԾ-ի, 2008-ի նախագահական ընտրությունների արդյունքները վիճարկելու ժամանակ Գևորգյանը ճնշում է գործադրել Սահմանադրական դատարանի դատավորի վրա, որպեսզի նա որոշում կայացնի նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի օգտին։ Այս մեղադրանքի հետ կապված Գևորգյանի նկատմամբ խափանման միջոց էր ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին։

azatutyun.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: