01/06/2026

Նիկոլ Փաշինյանը հայտարարեց ուսանողական վարկերի տոկոսների նվազեցման մասին

Նիկոլ Փաշինյանը հայտարարեց ուսանողական վարկերի տոկոսների նվազեցման մասին

ՀՀ կառավարությունը կենտրոնական բանկի հետ աշխատում է ուսանողական վարկերի տոկոսների նվազեցման ուղղությամբ: Այդ մասին կառավարության նիստում հայտարարեց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:   

«Հիմա Կենտրոնական բանկի հետ աշխատում ենք, որպեսզի ուսանողական վարկերի տոկոսները նվազեն: Հիմա առաջարկություն կա ԿԲ-ի կողմից, որը ես մակագրել եմ Ֆինանսների նախարարություն: Հույս ունեմ, որ սա էական աջակցություն կլինի, բայց ընդհանուր առմամբ, մենք պետք է գտնենք մեխանիզմներ, որոնցով բարձր առաջադիմություն ունեցող ուսանողների հետագա ուսումնառության համար որևէ սպառնալիք չգոյանա, բայց իսկապես դրանք պետք է լինեն բարձր առաջադիմություն ունեցող ուսանողներ, ինչը նաև խթան կհանդիսանա կրթության առավել բարձր պահանջ ձևավորելու համար»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

armenpress.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: