01/06/2026

Փաշինյանը հանձնարարեց ամեն կերպ աջակցել ներդրումներ անողներին

Փաշինյանը հանձնարարեց ամեն կերպ աջակցել ներդրումներ անողներին

Փաշինյանն ընդգծեց, որ ոչ ոք չպետք է արհեստական խոչընդոտներ ստեղծի բիզնեսի ու աշխատատեղ ստեղծողի համար։

Ոչ մի պաշտոնյա չպետք է արգելակի ներդրումային ծրագրերը հանրապետությունում։ Այս մասին այսօր կառավարության նիստի ժամանակ ասաց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։

 

Ե՛վ քաղաքային, և՛ կենտրոնական իշխանությունները պետք է բիզնեսի համար առավելագույնս լավ պայմաններ ստեղծեն։

Ոչ ոք չպետք է արհեստական խոչընդոտներ ստեղծի օրենսդրությանը չհակասող բիզնես ծրագրերի ու նոր աշխատատեղերի ստեղծման համար։

«Նոր ու գործող բիզնես ծրագրերի համար պետք է հնարավորինս լավ պայմաններ ստեղծել», – ասաց նա։ Փաշինյանը կարևորեց պաշտպանական տեխնոլոգիաների ոլորտի ծրագրերում ներդրումներ անելը։

Նա հանձնարարեց տնտեսական բլոկի նախարարություններին հետևել, որ անհրաժեշտ ընթացակարգերն ու թույլտվությունները բիզնեսից հնարավորինս քիչ ժամանակ խլեն։


armeniasputnik.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: