01/07/2026

Քրեակատարողական հիմնարկներում մի շարք բարեփոխումներ են տեղի ունեցել

Քրեակատարողական հիմնարկներում մի շարք բարեփոխումներ են տեղի ունեցել

Հայաստանի Հանրապետության քրեակատարողական հիմնարկներում 2017-2018 թթ. լուծվել է գերբեռնվածության խնդիրը:

Այս մասին, «Մարդու իրավունքների խախտումները ՔԿՀ-ներում 2017-2018 թթ.» թեմայով քննարկման ժամանակ ասաց ՀՀ արդարադատության փոխնախարար Սուրեն Քրմոյանը:

Նրա խոսքով՝ այսօր արդեն ՔԿՀ-ներում կա 2305 պահվող անձ, ինչն աննախադեպ թիվ է:

«Այս փաստը կախված է ոչ միայն համաներումից, այլև պայմանական վաղաժամկետ ազատման, ռեժիմների փոփոխության արդյունքից, այսինքն՝ ընդհանրական բարեփոխումների շնորհիվ»,- նշեց Քրմոյանը:

ՀՀ ԱՆ փոխնախարարն ընդգծեց, որ  ոլորտում կան մի շարք բարեփոխումներ, օրինակ՝ պայմանական վաղաժամկետ ազատման նոր ինստիտուտ, որն արդեն իսկ գործարկվել է, ինչպես նաև ներման նոր կառուցակարգեր:

«Շատ լուրջ փոփոխություններ են իրականացվել նաև բանտային առողջապահության, ցմահ ազատազրկման դատապարտվածների իրավունքների պաշտպանության ոլորտներում և այլն»,- շեշտեց Սուրեն Քրմոյանը:

armenpress.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: