01/07/2026

Արմեն Գևորգյանը դատարանում է. Նա հրաժարվում է ընդունել մեղադրանքը

Արմեն Գևորգյանը դատարանում է. Նա հրաժարվում է ընդունել մեղադրանքը

ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գեւորգյանը, որին երեկ ՀՔԾ-ն ՀՀ ՔՕ մի քանի հոդվածներով մեղադրանք է առաջադրել, ժամանեց Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Ավան եւ Նոր Նորքի նստավայրում:

Այստեղ քննվում է նախաքննական մարմնի միջնորդությունը՝ նրան կալանավորելու վերաբերյալ:

Արմեն Գեւորգյանը, ի պատասխան լրագրողների հարցին, միայն ասաց, որ առաջադրված մեղադրանքները չի ընդունում, այլ հարցերի հրաժարվեց պատասխանել:


ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գեւորգյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ մի քանի հոդվածներով: Մասնավորապես՝ նա մեղադրվում է ՀՀ Քրեական օրենսգրքի 311 հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով (պաշտոնատար անձի կողմից առանձապես խոշոր չափերի կաշառք ստանալը), ՀՀ ՔՕ 190 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (փողերի լվացում, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով) ՀՀ ՔՕ 38-300.1 հոդվածի 1-ին մասով (սահմանադրական կարգի տապալմանը օժանդակելը):

Այս մասին մեր զրույցում ասաց Գեւորգյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը: Նա հավելեց, որ առաջադրված մեղադրանքում Գեւորգյանն իրեն մեղավոր չի ճանաչում:

Նշենք, որ մեղադրանքը կրկին առնչվում է Մարտի 1-ի գործի հետ: Արմեն Գեւորգյանին ավելի վաղ մեղադրանք է առաջադրվել Մարտի 1-ի գործով արդարադատության կայացմանը խոչընդոտելու համար: Նախաքննական մարմինը նրա նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրել չհեռանալու մասին ստորագրությունը:

armtimes.com

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: