01/07/2026

Նազարբաեւը Բելառուսի թեկնածուին աջակցությունն է հայտնել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում

Նազարբաեւը Բելառուսի թեկնածուին աջակցությունն է հայտնել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում

Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւն Աստանայում Բելառուսի Անվտանգության խորհրդի պետքարտուղար Ստանիսլավ Զասի հետ հանդիպման շրջանակում նրան իր աջակցությունն է հայտնել որպես ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի թեկնածու: Այս մասին հայտնել է Ղազախստանի նախագահի մամուլի ծառայությունը:

«Սանկտ-Պետերբուրգում հանդիպման ժամանակ երկրների ղեկավարները հայտնեցին աջակցություն Ձեր թեկնածությանը՝ իբրեւ ՀԱՊԿ ապագա գլխավոր քարտուղար:

Դուք զինվորական եք ու համապատասխան կրթություն ունեք, աշխատել եք Գլխավոր շտաբում, Բելառուսի Հանրապետության Անվտանգության խորհրդում, Դուք ծանոթ եք ՀԱՊԿ աշխատանքին, մասնակցել եք տարբեր հանդիպումների ու ժողովների: Մենք կաջակցենք ձեզ, համոզված եմ, ձեր աշխատանքը արդյունավետ կլինի»,-ասել է Նազարբաեւը Զասին:

Հիշեցնենք, որ ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը ՀՀ-ում հարուցված քրեական գործի շրջանակում պաշտոնանկ է արվել նոյեմբերի սկզբին: ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պարտականությունները ստանձնել է Խաչատուրովի տեղակալ Վալերի Սեմերիկովը, որը ՌԴ-ի ներկայացուցիչ է:

Ավելի վաղ Նազարբաեւը հայտարարել էր, որ նոյեմբերի 8-ին Աստանայում որոշվել է պաշտպանել Բելառուսի ներկայացուցիչը:

armtimes.com

 

 

 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: