01/07/2026

ՀԾԿՀ-ն համաձայնություն է տվել «Գազպրոմ Արմենիա» ընկերության 2019-2021 թվականների ներդրումային ծրագրին

ՀԾԿՀ-ն համաձայնություն է տվել «Գազպրոմ Արմենիա» ընկերության 2019-2021 թվականների ներդրումային ծրագրին

ՀՀ  հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի՝  դեկտեմբերի 14-ի նիստում քննարկվել են «Գազպրոմ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության 2018 թվականի ներդրումային ծրագրի ճշգրտումներին, «Գազպրոմ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության 2019-2021 թվականների ներդրումային ծրագրին համաձայնություն տալու մասին հարցերը:

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովից, հանձնաժողովը, քննարկելով վերը նշված հարցերը, որոշեց համաձայնություն տալ «Գազպրոմ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության ներդրումային ծրագրի ճշգրտումներին, ինչպես նաև՝  «Գազպրոմ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության 2019-2021 թվականների՝ 29 598,4 մլն դրամ ծավալով  ներդրումային ծրագրին (առանց ԱԱՀ), որը նպատակաուղղվելու է գազափոխադրման համակարգի Աբովյանի գազի ստորգետնյա պահեստարան-կայանի վերազինման և ընդլայնման, գազափոխադրման, գազաբաշխման համակարգերի վերակառուցման, նոր բաժանորդների միացման և այլ ներդրումների իրականացման

Որոշումներն  ուժի մեջ են մտնում «Գազպրոմ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերությանն օրենքով սահմանված կարգով իրազեկելուն օրվան հաջորդող օրվանից։

armenpress.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: