01/07/2026

Արցախում 3 մետրանոց ժենգյալով հաց են թխել. այն գրանցվել է «Դյուցազնագրքում»

Արցախում 3 մետրանոց ժենգյալով հաց են թխել. այն գրանցվել է «Դյուցազնագրքում»

Հսկա ժենգյալով հաց պատրաստման նպատակը արցախյան խոհանոցի և ավանդական ուտեստի արժևորումն է:

Արցախում 3 մետրանոց, 20 կգ 885 գրամ քաշով ժենգյալով հաց են պատրաստել։

Ինչպես տեղեկացնում է «Արցախպրեսը», Հադրութի շրջանում պատրաստված հսկա ժենգյալով հացը գրանցվել է Հայաստանի «Դյուցազնագրքում»:

Занесенный в Дюцазнагирк трехметровый женгялов хац
Արցախում 3 մետրանոց, 20 կգ 885 գրամ քաշով ժենգյալով հաց են պատրաստել

«Ռեկորդակիր» ուտեստը պատրաստվել է 1 ժամ 30 րոպեում։ Դրա պատրաստմանը մասնակցել են 8 մարդ: Ժենգյալով  հացի պատրաստման  համար օգտագործվել է 26 անուն կանաչու տեսակ, որոնք աճում են միայն Արցախում:

Занесенный в Дюцазнагирк трехметровый женгялов хац
Արցախում 3 մետրանոց, 20 կգ 885 գրամ քաշով ժենգյալով հաց են պատրաստել

Հացը թխելու համար պատրաստվել է դրա չափերին համապատասխանող հատուկ սալօջախ։

Ժենգյալով հացի թռումն իրականացվել է Հադրութի շրջվարչակազմի աշխատակազմի մշակույթի և երիտասարդության հարցերի բաժնի նախաձեռնությամբ, որին անմիջական աջակցություն է ցուցաբերել շրջվարչակազմի ղեկավար Իվան Ավանեսյանը:

Занесенный в Дюцазнагирк трехметровый женгялов хац
Արցախում 3 մետրանոց, 20 կգ 885 գրամ քաշով ժենգյալով հաց են պատրաստել

Նպատակը  արցախյան  խոհանոցի  ավանդական  ուտեստի  արժևորումն է:



armeniasputnik.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: