01/07/2026

Սյունիքում իրականացվում է արկածային տուրիզիմի զարգացման, իսկ Ամասիայում՝ բրդի վերամշակման գործարանի ստեղծման ծրագիրը

Սյունիքում իրականացվում է արկածային տուրիզիմի զարգացման, իսկ Ամասիայում՝ բրդի վերամշակման գործարանի ստեղծման ծրագիրը

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Չեխիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Պետր Միկիսկային եւ People in need հասարակական կազմակերպության գործադիր տնօրեն Շիմոն Պանեկին:

Վարչապետի աշխատակազմից հայտնում են, որ Նիկոլ Փաշինյանը կարեւորել է հայ-չեխական հարաբերությունների շարունակական զարգացումը եւ նշել, որ ՀՀ կառավարությունը շահագրգռված է տնտեսական փոխգործակցության հետագա խորացմամբ եւ ընդլայնմամբ:

Վարչապետի պաշտոնակատարը, մասնավորապես, անդրադարձել է բիզնես միջավայրի բարելավման ուղղությամբ կառավարության քայլերին ու ծրագրերին՝ ընդգծելով է, որ ՀՀ կառավարությունը երաշխավորում է յուրաքանչյուր ներդրումային ծրագրի անվտանգությունը:

Պետր Միկիսկան շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունների հաջող անցկացման կապակցությամբ եւ մաղթել հաջողություններ հետագա գործունեության մեջ: Շիմոն Պանեկը Նիկոլ Փաշինյանին է ներկայացրել People in need ՀԿ-ի գործունեությունն ու ծրագրերը: Մասնավորապես, նշվել է, որ Սյունիքում իրականացվում է արկածային տուրիզիմի զարգացման, իսկ Ամասիայում՝ բրդի վերամշակման գործարանի ստեղծման ծրագիրը: Ըստ նրա, յուրաքանրչյուր ծրագրի ուղղությամբ ներդրվում է 500 հազարական եվրո: Տեղեկացվել է, որ Ամասիայի գործարանի բացումը նախատեսվում է 2019 թվականի գարնանը, իսկ Սյունիքում ծրագրի շրջնակում նորոգվելու է 250 կմ քայլարշավի արահետ: Շիմոն Պանեկը նշել է, որ People in need-ը ծրագրեր է իրականացնում նաեւ Հայաստանում գյուղական բիզնեսի զարգացման ուղղությամբ:

Վարչապետի պաշտոնակատարը ողջունել է ներկայացված ծրագրերն ու հայտնել կառավարության աջակցությունը դրանք հաջողությամբ կյանքի կոչելու գործում:

 

 

 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: