01/07/2026

Արցախի պաշտպանության բանակի նոր հրամանատարը

Արցախի պաշտպանության բանակի նոր հրամանատարը

Քիչ առաջ Արցախի նախագահ Բակո Սահակյանը Արցախի պաշտպանության բանակի հրամկազմին է ներկայացրել Արցախի ՊԲ նոր հրամանատար Կարեն Աբրահամյանին:

Աբրահամյանն Արցախի Հադրութի շրջանից է, կոչումով գեներալ-մայոր: Նա զբաղեցնում էր Արցախի զինված ուժերի շտաբի պետի պաշտոնը:

Կարեն Աբրահամյանի հարազատ եղբայրը՝ Արմեն Աբրահամյանը, եւս գեներալ է եւ Հայաստանի սահմանապահ զորքերի հրամանատարը։

Նշենք, որ մինչեւ այս պահը Արցախի նախագահի խոսնակ Դավիթ Բաբայանը չի հաստատում ՊԲ հրամանատարի փոփոխության մասին տեղեկությունները:

armtimes.am
ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: