01/07/2026

Ջալալ Հարությունյանն՝ Արցախի պաշտպանության բանակի շտաբի պետ

Ջալալ Հարությունյանն՝ Արցախի պաշտպանության բանակի շտաբի պետ

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հրամանագրով՝ Արցախի պաշտպանության բանակի շտաբի պետ է նշանակվել Ջալալ Հարությունյանը: Այս մասին փոխանցում են Ստեփանակերտից: 

Ջալալ Հարությունյանը մինչեւ նշանակումը Արցախի հարավային ուղղությամբ տեղակայված զորամիավորման հրամանատարի պաշտոնն էր զբաղեցնում: Նա փոխարինելու է Կարեն Աբրահմայանին:

Հիշեցնենք, որ քիչ առաջ Արցախի նախագահի մեկ այլ հրամանագրով Արցախի պաշտպանության բանակի շտաբի պետ Կարեն Աբրահամյանը նշանակվեց Արցախի պաշտպանության բանակի հրամանատար: Նա փոխարինում է Լեւոն Մնացականյանին:

Արցախի ՊԲ արդեն նախկին հրամանատար Լեւոն Մնացականյանն էլ նշանակվելու է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրեն: Այս տեղեկությունը ՀԺ-ին փոխանցել էին պաշտոնական Ստեփանակերտի մեր աղբյուրները: Րոպեներ առաջ տեղեկությունը հաստատվեց նաեւ պաշտոնապես:

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: