01/08/2026

Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններն ստացել են Վերաքննիչ դատարանի որոշումը

Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններն ստացել են Վերաքննիչ դատարանի որոշումը

Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններն ստացել են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորման վերաբերյալ Վերաքննիչ դատարանի դեկտեմբերի 7-ի որոշումը: Պաշտպանական թիմի տարածած հաղորդագրության մեջ նշված է, որ պաշտպանական թիմը Վերաքննիչ դատարանի այս որոշումը կբողոքարկի Վճռաբեկ դատարանում: 

«Այս պահին պաշտպաններն աշխատում են միաժամանակ նաև Սահմանադրական դատարան և Մարդու իրավունքների եվրոպական դատարան դիմելու ուղղությամբ»,- ասված է հաղորդագրության մեջ:

Վերաքննիչ դատարանը, նախագահությամբ դատավոր Ռուբիկ Մխիթարյանի, մերժել էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմի բողոքները և անփոփոխ թողել առաջին ատյանի դատարանի հուլիսի 27-ի որոշումը, համաձայն որի՝ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրվել կալանավորումը: 

armenpress.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: