01/08/2026

Կայացավ «ԿԱՊԱՆԻ ԼՀԿ» ՓԲԸ-ի Գեղանուշի պոչամբարի անվտանգությունն ու հուսալիությունը բարձրացնելու աշխատանքների իրականացման վերաբերյալ նախնական գնահատման փուլի 2-րդ հանրային քննարկումը

Կայացավ «ԿԱՊԱՆԻ ԼՀԿ» ՓԲԸ-ի Գեղանուշի պոչամբարի անվտանգությունն ու հուսալիությունը բարձրացնելու աշխատանքների իրականացման վերաբերյալ նախնական գնահատման փուլի 2-րդ հանրային քննարկումը

Դեկտեմբերի 14-ին Կապանի համայնքապետարանի նիստերի դահլիճում «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով նախնական փորձաքննության գործընթացի շրջանակներում կայացավ «Կապանի ԼՀԿ» ՓԲԸ Գեղանուշի պոչամբարի հուսալիության և անվտանգության բարձրացման աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ 2-րդ հանրային քննարկումը։
Նիստը վարեց Կապանի համայնքապետարանի գյուղատնտեսության և հողօգտագործման բաժնի պետի պաշտոնակատար Ավետիք Համբարձումյանը: Նախնական գնահատման հայտը ներկայացրեց ՀՀ բնապահպանության նախարարության փորձագետ՝ Կարինե Մովսիսյանը։
Ծրագրի նպատակն է ամրացնել պոչամբարի հիդրոտեխնիկական կառույցները և բարձրացնել դրանց սեյսմակայունությունը, նորացնել ռեսուրսը սպառած ենթակառուցվածքները: Պոչամբարի՝ գործող աշխատանքային նախագծով սահմանված ծավալը մնալու է անփոփոխ:

Կապանի համայնքապետարան/Kapan municipality

 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: