01/08/2026

Հայ-ադրբեջանական սահմանի մի շարք հատվածներում զինված ուժերին կփոխարինեն սահմանապահները

Հայ-ադրբեջանական սահմանի մի շարք հատվածներում զինված ուժերին կփոխարինեն սահմանապահները

Ինչպես հայտարարել են Բաքվում, այդ որոշումը թույլ կտա ուժեղացնել Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումների մարտունակությունը։

 Ադրբեջանը Հայաստանի հետ սահմանին տեղակայված ԶՈւ ստորաբաժանումների (Ղազախի և Աղստաֆի շրջաններում) մի մասը կփոխարինի սահմանապահ զորքերով, հաղորդում են ադրբեջանական ԶԼՄ–ները` հղում անելով երկրի սահմանապահ զորքերի հրամանատար Էլչին Գուլիևեին։

«Սահմանապահ զորքերը հսկեն դիրքերը և ռազմական օբյեկտները Հայաստանի հետ սահմանին` Ղազախի և Աղստաֆի շրջաններում», – հայտարարել է Գուլիևը պետական սահմանային ծառայության հաշվետու խորհրդակցությունում։

Նման որոշումը նա բացատրել է սահմանապահ ուժերի բարձր մարտունակությամբ և հագեցվածությամբ։

«Ընդունված որոշումը թույլ կտա ուժեղացնել Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումների մարտունակությունը, նոր պահեստային զորամասերի ստեղծել», – ասել է Գուլիևը։

Ղազախի և Աղստաֆի շրջաններից բացի Հայաստանին սահմանակից են նաև Ադրբեջանի Թովուզի, Գեդաբեյի և Դաշքեսանի շրջանները։



armeniasputnik.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: