01/08/2026

«Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» հաղորդումը հաջորդ տարվանից լինելու է բացառապես հայերեն. Արայիկ Հարությունյան

«Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» հաղորդումը հաջորդ տարվանից լինելու է բացառապես հայերեն. Արայիկ Հարությունյան

Երեկ կառավարության որոշմամբ՝ «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» հաղորդաշարի հաջորդ տարվա կազմակերպմանը տրամադրվել է 17 միլիոն դրամ: Այս թեմայի շուրջ բավականին աղմուկ բարձրացավ, որին քիչ առաջ անդրադարձել է ՀՀ կրթության եւ գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը:

«Հիմնական քննադատությունն այն էր, որ ես ժամանակին «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ»-ի կազմակերպիչներին քննադատել եմ այն ռուսերենով անցկացնելու համար: Ուզում եմ տեղեկացնել, որ մինչեւ որոշման նախագիծը շրջանառության մեջ դնելը հանդիպել եմ Կարեն Քոչարյանի հետ, եւ նա հայտնել է, որ հաջորդ տարվանից հաղորդումը լինելու է բացառապես հայերեն:

Հաղորդաշարը սիրված է, ինտելեկտուալ քիչ հաղորդումներից է եթերում, որը ստացված է, իսկ գիտելիքի տարածման խրախուսումը մեր քաղաքականության հիմնական նպատակներից է»,- գրել է նախարարի պաշտոնակատարը:

armtimes.com

 

 

 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: