01/08/2026

Ֆրանսիայում «դեղին անթև բաճկոնները» այսօր կրկին փողոց դուրս կգան

Ֆրանսիայում «դեղին անթև բաճկոնները» այսօր կրկին փողոց դուրս կգան

Ֆրանսիայում «դեղին անթև բաճկոններ» բողոքի շարժման մասնակիցները դեկտեմբերի 15-ին նոր զանգվածային ցույցերի են նախապատրաստվում, հաղորդում է RFIռադիոկայանը: Սա բողոքի արդեն հինգերորդ շաբաթն է:

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի՝ փոխզիջումների մասին հայտարարությունից մեկ շաբաթ անց ցուցարարները որոշել են բողոքի նոր ալիք բարձրացնել: 

«Սա արդեն այն պահն է, երբ մենք չպետք է հանձնվենք: Պետք է շարունակենք: Մակրոնի հայտարարությունները բավարար չեն»,-ասել է «դեղին անթև բաճկոնների» առաջնորդներից մեկը՝ Էրիկ Դրուեն: 

Հիշեցնենք, որ «դեղին անթև բաճկոնների» բողոքի լայնամասշտաբ ակցիաները սկսվել են նոյեմբերի 17-ից: Իրավապահների հետ զանգվածային բախումներից, արցունքաբեր գազի կիրառումից, հարյուրավոր մարդկանց ձերբակալումից և վանդալիզմի համատարած դրսևորումից հետո նախագահ Էմանուել Մակրոնը համաձայնել էր զիջման գնալ ու հետաձգել բենզինի՝ հունվարի մեկից ծրագրված թանկացումը: Սակայն նույնիսկ այս քայլը չի բավարարել «դեղին անթև բաճկոններին», որոնց միացել են նաև ուսանողները, ինչպես նաև մեծ թվով անարխիստներ՝ երկրի տարբեր հատվածներից:

tert.am

 

 

 

 

 

 



 

 

 

 

 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: