01/08/2026

Ավտովթար Սյունիքի մարզում. Գորիսում բախվել են BMW X5-ն ու Volkswagen-ը. 3 վիրավորներից 2-ը Ոստիկանության աշխատակիցներ են

Ավտովթար Սյունիքի մարզում. Գորիսում բախվել են BMW X5-ն ու Volkswagen-ը. 3 վիրավորներից 2-ը Ոստիկանության աշխատակիցներ են

Այսօր՝ դեկտեմբերի 15-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 11։20-ի սահմաններում Գորիս քաղաքի Մաշտոց-Գարեգին Նժդեհ փողոցների խաչմերուկում բախվել են BMW X 5 մակնիշի 35 ZO 045 համարանիշի և Volkswagen մակնիշի 34 FQ 450 համարանիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Գորիսի բժշկական կենտրոն։ Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային Ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողներն ու Ոստիկանության Գորիսի բաժնի օպերատիվ խումբը։ Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության քննիչները։

Փաստի առթիվ Գորիսի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վիրավորներից երկուսը Volkswagen-ի մեջ են եղել, նրանցից մեկն աշխատում է Ոստիկանության Գորիսի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքում՝ որպես օպերլիազոր, իսկ մյուսն էլ նույն բաժնի համայնքային ոստիկանության տեսուչ է։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում է վարորների, վիրավորների իննքությունը։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

shamshyan.com

 

 

 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: