01/09/2026

Էջմիածնում «Նոր Հայաստան, նոր հայրապետ» նախաձեռնության անդամների ու տեղացիների միջև հրմշտոց է եղել. տեղում են ոստիկանները

Էջմիածնում «Նոր Հայաստան, նոր հայրապետ» նախաձեռնության անդամների ու տեղացիների միջև հրմշտոց է եղել. տեղում են ոստիկանները

15:52

Ակցիայի մասնակիցների մեքենաների նկատմամբ Մայր Աթոռի մոտ հավաքված մարդիկ ձվեր էին շպրտում: Այնուհետև բողոքի ակցիայի մասնակիցները սկսեցին մեքենաներով հեռանալ, նրանք էլ վազեցին մեքենաների հետևից: Ոստիկանները պատ կազմեցին նրանց միջև՝ հորդորելով ձեռնպահ մնալ հրմշտոցից:

15:35 

«Նոր Հայաստան, նոր հայրապետ» նախաձեռնության անդամները շարունակում են իրենց ակցիաները: Նրանք պահանջում են Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին 2-րդի հրաժարականը:

Այսօր ակցիան սկսվել է Երևանում, սակայն հետագայում ավտոերթով մեկնել են Էջմիածին: Ակցիայի մասնակիցները փորձել են իրենց բողոքի ձայնը հայտնել հենց Մայր Աթոռի մոտ, սակայն Մայր աթոռի մոտ հավաքված մարդկանց հետ  հրմշտոց է սկսվել մուտքին մոտենալիս:

Տեղում են նաև ոստիկանները:

tert.am

 

 

 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: