01/09/2026

Տաջիկստանի նախագահը պաշտպանում է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում Բելառուսի թեկնածուին

Տաջիկստանի նախագահը պաշտպանում է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում Բելառուսի թեկնածուին

ԱՐՑԱԽՊՐԵՍՀավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ Տաջիկստանի նախագահը պաշտպանել է կառույցի գլխավոր քարտուղարի պաշտոնում Բելառուսի առաջադրած թեկնածուի՝ Ստանիսլավ Զասի նշանակումը:

Պաշտոնական հաղորդագրության համաձայն, նախագահ Էմոմալի Ռահմոնը երեկ ընդունել է Զասին, ով ներկայումս Բելառուսի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարն է, և քննարկել ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարի նշանակմանն ու կառույցի արդյունավետության բարձրացմանը վերաբերող հարցեր, գրում է azatutyun.am-ը:
 
«Նախագահ Էմոմալի Ռահմոնը պատրաստակամություն է հայտնել աջակցել Բելառուսի առաջադրած թեկնածուին՝ այդ պատասխանատու պաշտոնում», - ասված է Տաջիկստանի նախագահական նստավայրի տարածած հաղորդագրության մեջ:
 
Ավելի վաղ՝ շաբաթասկզբին, ՀԱՊԿ անդամ Ղազախստանի նախագահն էր հրապարակավ աջակցություն հայտնել Զասի նշանակմանը, Բելառուսի նախագահն էլ հորդորել էրպաշտոնական Երևանին հետևել նրանց օրինակին:
 
Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի խոսնակը, մինչդեռ, «Ազատության» հետ զրույցումպնդել է՝ հարցը պետք է որոշվի փոխհամաձայնությամբ, կառույցի պաշտոնական գագաթնաժողովի շրջանակներում:
 
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը թափուր է նոյեմբերի 2-ից։ Մինչ այդ այն զբաղեցնում էր Հայաստանի Զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Յուրի Խաչատուրովը, որին Երևանը վաղաժամ ետ կանչեց «Մարտի 1»-ի գործով մեղադրանք առաջադրելուց հետո:

 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: