01/09/2026

11 օր է ինչ HayNews.am կայքի պատասխանատու Մհեր Եղիազարյանը չի դադարեցնում հացադուլը

11 օր է ինչ HayNews.am կայքի պատասխանատու Մհեր Եղիազարյանը չի դադարեցնում հացադուլը
«Մեծ կամքի ուժ է հարկավոր երկար ժամանակ հացադուլ անելու համար»,- խոսելով HayNews.am կայքի պատասխանատու Մհեր Եղիազարյանի արդեն 11 օր շարունակվող հացադուլի մասին, ասել է հոգեբան Սամվել Խուդոյանը:
Մասնագետի խոսքով՝ հացադուլն անձի խնդրի վրա ուշադրություն հրավիրելու, արդարությունը վերականգնելու և բողոք-պահանջն արտահայտելու մի ձև է:

«Սա վրդովմունքն ու բարկությունն արտահայտելու տարբերակ է, երբեմն կախված մարդու տեսակից, նույն նպատակով կարող են օգտագործվել ավելի դաժան եղանակներ, ինչպես օրինակ ինքնայրումն է»,-ասաց փորձագետն ու ընդգծեց, որ հացադուլ հայտարարելն ու դրան հետևելը դյուրին գործ չէ, որքան, որ թվում է կողքից: 

Հիշեցնենք, որ արդեն 11-րդ օրն է HayNews.am կայքի պատասխանատու Մհեր Եղիազարյանը շարունակում է հացադուլը:

Մ. Եղիազարյանի անժամկետ հացադուլ է հայտարարել դեկտեմբերի 5-ից, հանդես է եկել հայտարարությումբ: Մինչ օրս նրա առաջ քաշած պահանջներից և ոչ մեկը չի բավարարել:

Նա ունի առողջական լուրջ խնդիրներ, այդ մասին բարձրաձայնել են նաև նրան բուժող բժիշկները: Հացադուլը դադարեցնելու խնդրանք, Մ. Եղիազարյանին հորդոր, խնդրանքով են դիմել ընտանիքի անդամները՝ կինը, որդիները, հարազատները, ընկերները, բարեկամները, հարևանները:
ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: