01/09/2026

Նորընտիր խորհրդարանում «Իմ քայլը» դաշինքը կունենա 88, ԲՀԿ-ն՝ 26, ԼՀԿ-ն՝ 18 մանդատ

Նորընտիր խորհրդարանում «Իմ քայլը» դաշինքը կունենա 88, ԲՀԿ-ն՝ 26, ԼՀԿ-ն՝ 18 մանդատ

ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Իմ քայլը» դաշինքն Ազգային ժողովի դեկտեմբերի 9-ին կայացած արտահերթ ընտրությունների արդյունքում կստանա պատգամավորի 88 մանդատ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը՝ 26, և «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը՝ 18 մանդատ։ «Իմ քայլի» չորս մանդատը կստանա Հայաստանի եզդի, ռուս, ասուրի և քուրդ ազգային փոքրամասնությունների 1-ական ներկայացուցիչ։ Համապատասխան որոշումը հաստավել է ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի դեկտեմբերի 16-ի նիստում։ Ընդ որում, «Իմ քայլի» 42-ական պատգամավոր ընտրվել են համապետական և տարածքային ընտրական ցուցակներով, ԲՀԿ-ի դեպքում՝ 13-ական, և ԼՀԿ-ի դեպքում՝ 9-ական։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ ՀՀ ԿԸՀ պաշտոնական կայքից, մեկ այլ որոշմամբ հանձնաժողովը որոշում է ընդունել վերոնշյալ ընտրությունների արդյունքների վերաբերյալ՝ նշելով, որ «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2018 թվականի դեկտեմբերի 9-ին կայացած արտահերթ ընտրությունների նախապատրաստման և քվեարկության ընթացքում տեղի չեն ունեցել Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի այնպիսի խախտումներ, որոնք կարող էին ազդել ընտրության արդյունքի վրա»։

 

 

 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: