01/09/2026

Մխիթարյանի դուբլը չօգնեց «Արսենալ»-ին խուսափել պարտությունից

Մխիթարյանի դուբլը չօգնեց «Արսենալ»-ին խուսափել պարտությունից

ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Անգլիայի առաջնության 17-րդ տուրում «Արսենալ»-ն արտագնա խաղում մրցեց «Սաութհեմփթոն»-ի հետ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նախ խաղի 28-րդ րոպեին, այնուհետև 53-րդ րոպեին Հայաստանի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը դարձավ գոլի հեղինակ՝ դուբլ ձևակերպելով: Սակայն «Սաութհեմթոն»-ին հաջողվեց երեք գնդակ հեղինակել և հաղթել 3:2 հաշվով: Մխիթարյանը մասնակցեց ամբողջ խաղին: «Արսենալը» 34 միավորով մնաց 5-րդ տեղում:

Այսպիսով՝ «զինագործների» անպարտելության շրջանն ավարտվեց:

 

 

 

 

 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: