01/09/2026

Արտակ Զեյնալյանը «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ում առանձնազրույց է ունեցել Նաիրի Հունանյանի հետ

Արտակ Զեյնալյանը «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ում առանձնազրույց է ունեցել Նաիրի Հունանյանի հետ

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը  ՀՀ ԱՆ   «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում այցելել է «Հոկտեմբերի 27-ի» գործով  զինված խմբի  պարագլուխ,  ցմահ ազատազրկման դատապարտված  Նաիրի Հունանյանին և առանձնազրույց ունեցել նրա հետ:

Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց Արտակ Զեյնալյանը: 

«Նրա հետ խոսել եմ, առանձնազրույց եմ ունեցել: Խոսվել է նաև նրա պահման պայմանների վերաբերյալ: Նաև կարող եմ ասել, որ խորհուրդ եմ տվել նրան զբաղվել սպորտով, որովհետև գիրացել էր»,- ասաց նախարարի պաշտոնակատարը:

armenpress.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: