01/09/2026

Աստված, ուժ տուր որդուս, նրան պայքարի այս դժվար ճանապարհին մենակ մի թող. Մհեր Եղիազարյանի մայրը խնդրում է դադարեցնել հացադուլը

Աստված, ուժ տուր որդուս, նրան պայքարի այս դժվար ճանապարհին մենակ մի թող. Մհեր Եղիազարյանի մայրը խնդրում է դադարեցնել հացադուլը
Մայրական սիրտը զգում է, երբ իր զավակը անհաջողության մեջ է: Մայրական աղոթքն ամենազոր է, պաշտպանելու զավակին ցանկացած փորձությունից:
Մհեր, որդիս դադարեցու հացադուլը, դու առողջական լուրջ խնդիրներ ունես, դրանց նորերը մի ավելացրու:

Քո ձերբակալումից անցել է 15 օր, իսկ արդեն 13 օր է, ինչ միայն ջուր ես խմում, հրաժարվել ես ուտելուց:

15 օր է, ինչ ես ու հայրդ չենք լսում քո ձայնը, որպիսությունդ որդիներիցդ ենք հարցնում:

Դու, որ օրվա մեջ հարյուրավոր անգամ զանգում հարցնում էիր վատառողջ հայրիկիդ մասին, հիմա հայրդ է օրվա մեջ մի քանի հարյուր անգամ հարցնում. Մհերից լուր չկա:

Որդիս, ամեն դժվարություն էլ մարդու համար է, այս փորձությունն էլ կանցնի, խնայիր քեզ:

Աստված, ուժ տուր որդուս, նրան պայքարի այս դժվար ճանապարհին մենակ մի թող:

Մարիետա Սողոմոնյան
HayNews.am
ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: