01/09/2026

Պաշտպանության բանակում մեկնարկել են ամփոփիչ ստուգումները

Պաշտպանության բանակում մեկնարկել են ամփոփիչ ստուգումները

Դեկտեմբերի 17-ից Պաշտպանության բանակում մեկնարկել են ամփոփիչ ստուգումներ, որոնք իրականացվում են Պաշտպանության նախարարությունում ստեղծված հատուկ հանձնաժողովների կողմից:

Այս մասին հայտնում են ԱՀ ՊՆ-ից: 

Ստուգվում են ինչպես ժամկետային զինանձնակազմի, այնպես էլ հրամանատարության գիտելիքներն ու գործնական ունակությունները: Ամփոփիչ ստուգումների նպատակն է մատնանշել անձնակազմի արձանագրած առաջընթացը և վեր հանել առկա թերությունները` հետագայում դրանցից խուսափելու համար:

Ստուգումների ընթացքում հատուկ ուշադրություն է դարձվում անձնակազմի մարտական պատրաստականությանը, դաշտային վարժվածությանն ու ֆիզիկական պատրաստությանը:

artsakhpress.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: