01/09/2026

Այսօր երգչախմբային արվեստի միջազգային օրն է

Այսօր երգչախմբային արվեստի միջազգային օրն է

Այսօր երգչախմբային արվեստի միջազգային օրն է...

15 սիրողական երգչախմբեր՝ Երևանից, Էջմիածնից և Ապարանից երգով կմիանան այս տոնին Մանկավարժական Համալսարանի  մեծ դահլիճում: Առցանց կմիանան երգչախմբեր նաև Ագարակից, Կապանից, Սիսիանից և Եղեգնաձորից:

2006 թվականից ամեն տարի Հայաստանը միանում է այս տոնին, սակայն այս ձևաչափով՝ առաջին անգամ...

Համերգը կազմակերպել է «Հայ Փոքրիկ Երգիչներ» միջազգային ասոցիացիան և Հայ Երգչախմբային Դիրիժորների Ասոցիացիան:

Շնորհակալություն  ՀՀ Մշակույթի նախարարությանը՝ ֆինանսական աջակցության համար: Շնորհակալություն  նաև Հայաստանի Պետական Մանկավարժական Համալսարանին՝ դահլիճը տրամադրելու և տեխնիկական աջակցության համար:

Երգչախմբերի համերգ-հանդիպումը տեղի  կունենա  դեկտեմբերի 17-ին, ժամը 18.00-ին Հայաստանի Մանկավարժական Համալսարանի  III մասնաշենքի /բանասիրական ֆակուլտետ/, IV հարկի մեծ դահլիճում: Հասցե՝ Ալեք Մանուկյան 13:

 

 

 

 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: