01/09/2026

Հայաստանում ստեղծված առաջին շրջիկ Բիբլիոբուսը հասավ Շիրակ

Հայաստանում ստեղծված առաջին շրջիկ Բիբլիոբուսը հասավ Շիրակ

Ընկերությունը նախատեսում է շրջիկ գրադարաններ ունենալ նաև Հայաստանի այլ մարզերում։

 Հայկական նոր սերնդի  մեքենաները շուտով «կգրավեն» շուկան:  Նորաստեղծ «ԱԱ Թրաքս» ընկերության  առաջին շրջիկ գրադարանը Գյումրիում է:

ՀՀ մշակույթի նախարարության նախաձեռնությամբ և Հայաստանում Չինաստանի դեսպանատան աջակցությամբ, շահագործման է հանձնվել շրջիկ գրադարան, որն առաջինը  տրամադրվել է Շիրակի մարզին:

 

«ԱԱ Թրաքս»  ընկերության արտադրած  մեքենան բազմաֆունկցիոնալ է: Ընկերության տնօրեն Արմեն Գագիկյանի տեղեկացմամբ, շրջիկ գրադարանի նախնական գաղափարից  ընկերությանը հաջողվել է ստանալ փոքրիկ մշակութային համալիր:

«Մշակույթի նախարարության առաջարկը ստանալուց հետո մենք ուսումնասիրեցինք ամբողջ աշխարհում կիրառվող նույնանման «Բիբլիոբուսների» փորձը: Դրանք հիմնականում աշխատում են գրադարանի կամ գրախանութի ձևաչափով, բայց մենք որոշեցինք գնալ այլ ճանապարհով և ստեղծել բազմաֆունկցիոնալ մշակութային համալիր՝ շարժական բեմով, կինոթատրոնով, ձայնային ակուստիկ համակարգով, գրապահարաններով, WI-FI ցրիչով և այլ անհրաժեշտ պարագաներով»,-Sputnik Արմենիայիթղթակցին տեղեկացրեց Արմեն Գագիկյանը ՝ փաստելով մեքենան  նախատեսված է բարձր  լեռնային գոտիների համար և հասանելի կլինի բոլոր  համայնքների  բնակիչներին:

Նոր  սերնդի մեքենաները բազմաֆունկցիոնալ են. դրանք կարող են լինել  ոչ միայն գրադարան, այլ նա խոհանոց, լաբորատորիա և այլն:  Ընկերությունը այս պահին բանակցություններ է վարում այլ երկրների հետ:

  • Շրջիկ գրադարան
  • Շրջիկ գրադարան
 1 / 2
© SPUTNIK / ARMENUHI MKHOYAN
Библобус

 

Շիրակի մարզային գրադարանին շրջիկ գրադարանը   հանձնելու նպատակով դեկտեմբերի 17-ին Գյումրիում էին  ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը, Հայաստանում Չինաստանի արտակարգ և լիազոր դեսպան Թիան Էրլուն, «Ա.Ա. Թրաքս»  ընկերության տնօրեն  Արմեն Գագիկյանը:

«Համայնքներում գրադարաններ չլինենու պատճառով ընթերցասերները գալիս են Գյումրի: Այս շրջիկ գրադարանի անհրաժեշտությունը մեծ է հատկապես  ժամանակակից գրականության առումով: Ծրագիրը սկսել ենք Շիրակի մարզից, բայց Չինաստանի դեսպանատան հետ նախատեսում ենք այն իրագործել նաև այլ մարզերում: Իսկ որ մարզը կլինի հաջորդը, կորոշենք դեսպանի հետ միասին ,-նշեց  ՀՀ մշակույթի նախարարը՝  փաստելով, որ այս ծրագրի մեկնարկը տրվել էր մինչ իր պաշտոնավարելը, այն, իրոք,  ողջունելի ծրագիր  է:

 


armeniasputnik.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: