01/09/2026

Հանրապետության նոր գլխավոր տոնածառի լույսերը կվառվեն դեկտեմբերի 21-ին

Հանրապետության նոր գլխավոր տոնածառի լույսերը կվառվեն դեկտեմբերի 21-ին

Հանրապետության նոր գլխավոր տոնածառի լույսերը կվառվեն դեկտեմբերի 21-ին, ժամը 19:30-ին: Այս մասին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանից: «Երեւանի քաղաքապետարանը սիրով հրավիրում է բոլոր-բոլորին բարձր տրամադրությամբ ու մեծ հույսերով Հանրապետության հրապարակում միասին վառելու գլխավոր ու նոր տոնածառի լույսերը։Հանդիպում ենք, վայելելու Ամանորի տոնական ներկայացում եւ համերգ հայտնի արտիստների մասնակցությամբ»,- նշված է հաղորդագրության մեջ։

Երկրի գլխավոր տոնածառի տեղադրման աշխատանքները սկսվել են դեկտեմբերի առաջին օրերից:  Տոնածառն ունի 37 մետր բարձրություն: Այն պատրաստվել է բարձր որակի արհեստական եղևնու ճյուղերից, զարդարվել լուսատու շղթաներով, 1500 խաղալիքով:

2005 թվականից ի վեր Հանրապետության հրապարակում առաջին անգամ նոր տոնածառ է տեղադրվել:

armenpress.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: