03/28/2026

Մոսկվայում գազի թունավորումից մահացել են հայաստանցի շինարարներ

Մոսկվայում գազի թունավորումից մահացել են հայաստանցի շինարարներ

Մոսկվայի մարզի Շեստևո գյուղում կենցաղային գազի թունավորումից մահացել է հինգ մարդ, ծանր վիճակում է ևս մեկը։ Նրանցից երեքը Հայաստանից, մյուս երեքը՝ Ուզբեկստանից այնտեղ եկած մարդիկ էին, որոնք աշխատում էին շինարարության մեջ։ Այս մասին հայտնում է mk.ru-ն։

Լրատվամիջոցի տեղեկություններով՝ աշխատողները իրենց գործընկերների կողմից առավոտյան հայտնաբերվել են գազից թունավորված վիճակում։ Նրանց արագ տեղափոխել են բժշկական հիմնարկ, որտեղ նրանցից հինգի կյանքը փրկել չի հաջողվել։

Նախնական տեղեկությունների համաձայն՝ թունավորման պատճառը եղել է գազի բալոնը, որն աշխատողները օգտագործել են իրենց բնակության տարածքը տաքացնելու համար։

armdaily.am

 

 

 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: