01/09/2026

Կարեն Կարապետյանը ՀՀԿ-ից դուրս գալու դիմում է գրել

Կարեն Կարապետյանը ՀՀԿ-ից դուրս գալու դիմում է գրել

Հանրապետական կուսակցության նախագահի նախկին առաջին տեղակալ, նախկին վարչապետ Կարեն Կարապետյանն օրեր առաջ ՀՀԿ-ից դուրս գալու դիմում է գրել: Այդ մասին «Ազատության»-ը փոխանցեց Հանրապետական կուսակցության կազմակերպչական հանձնաժողովի ղեկավար Ռուբեն Թադևոսյանը:

Անցած տարվա խորհրդարանական ընտրություններին Կարապետյանը գլխավորում էր Հանրապետականի ցուցակը որպես վարչապետի թեկնածու, նախագահականում Սերժ Սարգսյանի պաշտոնավարման ավարտին, սակայն, Կարապետյանը հայտարարեց, թե վարչապետի պաշտոնում Սարգսյանին է տեսնում:

Մինչև Նիկոլ Փաշինյանի ընտրվելը՝ թավշյա հեղափոխության օրերին, Կարապետյանը վարչապետի պարտականություններն էր կատարում:

2010 թվականին Կարեն Կարապետյանը դարձյալ Հանրապետականի ցուցակով Երևանի քաղաքապետ էր ընտրվել, սակայն մեկ տարի անց հրաժարական տվել և աշխատանքի անցել ռուսական «Գազպրոմբանկ» ընկերությունում՝ որպես առաջին փոխնախագահ:

Օրերս էլ հայտնի դարձավ, որ Կարեն Կարապետյանին առաջադրել են Зарубежнефть-ի տնօրենների խորհրդի անդամի թեկնածու:

Зарубежнефть-ը ռուսական պետական նավթարդյունահանող ընկերություն է, որի բաժնետոմսերի 100 տոկոսը պատկանում է Ռուսաստանի Դաշնությանը:

azatutyun.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: