01/09/2026

Ֆելիքս Ցոլակյանն ու ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարը քննարկել են համագործակցության հարցեր

Ֆելիքս Ցոլակյանն ու ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարը քննարկել են համագործակցության հարցեր

Արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնակատար Ֆելիքս Ցոլակյանը Մոսկվայում հանդիպել է Ռուսաստան արտակարգ իրավիճակների նախարար Եվգենի Զինիչևի հետ:

Ըստ ԱԻն հաղորդագրության, հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են արտակարգ իրավիճակների կանխարգելման և հետևանքների վերացման ուղղությամբ հայ-ռուսական փոխգործակցության հարցեր:

Հանդիպման ընթացքում մասնավորապես նշվել է, որ արտակարգ իրավիճակների ոլորտում հայ-ռուսական արդյունավետ համագործակցության ցայտուն օրինակ է հանդիսանում Հայաստանում գործող Հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնը, որի մասնագետները պատրաստ են արձագանքելու ոչ միայն Հայաստանում և Ռուսաստանում տեղի ունեցող արտակարգ իրավիճակներին, այլև իրականացնում են համատեղ նախագծեր երրորդ երկրների տարածքներում, մասնագետներ են պատրաստում արտակարգ իրավիճակների կանխարգելման և դրանց հետևանքների վերացման ոլորտում:

Կենտրոնի ստեղծումից երեք տարի անց Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության ավելի քան 350 աշխատակից արդեն իսկ վերապատրաստվել է, իսկ 70 հայ մասնագետ վերապատրաստում է անցել Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության բուհերում: Այս տարի կենտրոնը իրականացրել է ամենամեծ մարդասիրական աջակցությունը, որի շրջանակներում ՀՀ և ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարությունների հետ համատեղ ջանքերով Սիրիա է ուղարկվել շուրջ 100 տոննա սննդամթերք:

Հանդիպման ավարտին կողմերը երկուստեք կարևորել են գործընկերային համագործակցության զարգացումը և պատրաստակամություն են հայտնել առավել ամրապնդելու և ընդլայնելու առկա փոխգործակցության շրջանակները:

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: