01/09/2026

Էմանուել Մակրոնը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին

Էմանուել Մակրոնը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին՝ դեկտեմբերի 9-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրություններում արձանագրած հաջողության առթիվ: Ուղերձում, մասնավորապես, ասված է. 

«Պարոն վարչապետ, թանկագին Նիկոլ, Ֆրանսիայի Հանրապետության և անձամբ իմ անունից շնորհավորում եմ Ձեզ դեկտեմբերի 9-ին կայացած խորհրդարանական ընտրություններում Ձեր քաղաքական կուսակցության արձանագրած հաջողության առթիվ։ Ընտրական այս գործընթացն ի ցույց դրեց հայ ժողովրդի նվիրվածությունը ժողովրդավարական արժեքներին և օրենքի գերակայությանը։ Անկեղծորեն մաղթում եմ Ձեզ հաջողություն լիազորությունների կատարման գործում։

Օգտվելով առիթից՝ ցանկանում եմ ընդգծել մեր երկկողմ հարաբերությունների վաղեմությունն ու որակը։

Ֆրանսիան կշարունակի աջակցել Հայաստանին բարեփոխումների իրականացման գործում, որոնց միջոցով դուք ցանկանում եք բարձրացնել տնտեսության արդյունավետությունն ու հայ ժողովրդի բարեկեցությունը։

Վստահ եղեք նաև, որ Ֆրանսիան, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր, շարունակելու է հետամուտ լինել Լեռնային Ղարաբաղի խնդրի խաղաղ, արդարացի և տևական կարգավորմանը»։

 

 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: