01/09/2026

Ինչու Մոսկվան չի շնորհավորել Փաշինյանին. Ռուսաստանի դեսպանի կարծիքը

Ինչու Մոսկվան չի շնորհավորել Փաշինյանին. Ռուսաստանի դեսպանի կարծիքը

Կոպիրկինի խոսքով` Ռուսաստանի շնորհավորանքները կհնչեն պաշտոնական նշանակումներից անմիջապես հետո։

Հայաստանում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինն այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ մեկնաբանեց այն հարցը, թե ինչու Մոսկվան Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին չի շնորհավորել խորհրդարանական ընտրություններում հաղթելու կապակցությամբ։

«Նախևառաջ գործում է արարողակարգի գործոնը։ Գոյություն ունի միջպետական արարողակարգ, նման շնորհավորանքներն ընդունված չեն։ Շնորհավորանքները հնչում են այն բանից հետո, երբ նշանակում է լինում։ Մենք հետևում ենք իշխանական կառույցների ձևավորման ժամանակացույցին, դրա հետ կապված հարց չի ծագի», – ասաց Կոպիրկինը։

Նրա կարծիքով` այդ հարցում իրավիճակի էությունը հստակ արտահայտվել է Մարիա Զախարովայի մեկնաբանությունում, ըստ որի` Ռուսաստանը տրամադրված է կառուցողական երկխոսություն հաստատել Հայաստանի հետ և զարգացնել հարաբերությունները։

«Մենք շահագրգռված ենք ակտիվ համագործակցել, փոխադարձ վստահություն, փոխըմբռնում մշակել, միասին լուծել գործնական հարցերը», – ասաց Կոպիրկինը։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 9-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքում ԱԺ երեք ուժ է անցել` «Իմ քայլը» դաշինքը (88 մանդատ), ԲՀԿ–ն (26 մանդատ) և «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը (18 մանդատ)։


armeniasputnik.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: