01/10/2026

Դրամի հնարավոր արժեզրկման մասին լուրերն ապատեղեկատվություն են. ԿԲ պաշտոնյա

Դրամի հնարավոր արժեզրկման մասին լուրերն ապատեղեկատվություն են. ԿԲ պաշտոնյա

Դրամի արժեզրկում Հայաստանում չի սպասվում: Հնարավոր արժեզրկման մասին շրջանառվող լուրերը զուրկ են որևէ հիմքից:  

Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԿԲ խորհրդի անդամ Արթուր Ստեփանյանը՝ անդրադառնալով լուրերին, թե Ամանորից հետո դրամն արժեզրկվելու է:

«Դրամի արժեզրկման մասին լուրերի հիմքում հիմնավոր վերլուծություն չկա: Դրանք ապատեղեկատվություն են: Մեզ ոչ դեֆոլտ, ոչ էլ արժեզրկում չի սպասվում»,-ասաց Ստեփանյանն ու հավելեց, որ արժութային շուկաները հանգիստ են, խուճապային տրամադրություն չի նկատվում:

Կենտրոնական բանկի Ֆինանսական համակարգի կայունության և զարգացմանվարչության պետ Անդրանիկ Գրիգորյանը, որպես ասվածի ապացույց, նշեց, որ ունենք դրամային ավանդների աճ, դոլարային ավանդների կրճատում: «Մարդիկ սկսել են ավելի շատ վստահել դրամին: Այս տարվա հոկտեմբերի վերջի դրությամբ ունենք թե դրամային, թե արտարժութային ավանդների աճ, սակայն դրամականով ավելի շատ»,-նշեց նա:

Գրիգորյանի խոսքով՝ այս տարի ունենք նաև կապիտալի ավելի շատ աճ:

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: