03/28/2026

Կանանց ու տղամարդկանց իրավահավասարությանը հարկ կլինի սպասել եւս 200 տարի. Bloomberg

Կանանց ու տղամարդկանց իրավահավասարությանը հարկ կլինի սպասել եւս 200 տարի. Bloomberg

Կանանց ու տղամարդկանց իրական իրավահավասարության հասնելու համար, այդ թվում՝ աշխատանքի վարձատրության առումով, կպահանջվի եւս 202 տարի: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Bloomberg-ը՝ վկայակոչելով Համաշխարհային տնտեսական ֆորումի «Գլոբալ զեկույց Գենդերային խզման մասին- 2018»-ը:

Քաղաքականության, առողջապահության եւ կրթության ոլորտներում գենդերային անհավասարությունը մեկ տարում բարելավվել Է 0,1 տոկոսից Էլ պակաս չափով, ինչը նշանակում Է, որ հավասարության հասնելու համար կպահանջվի 108 տարի:

Սակայն տնտեսական հնարավորությունների առումով խզումը մնում Է ամենախնդրահարույց բնագավառը:

«Գլոբալ մասշտաբով մենք տեսնում ենք, որ չունենք որեւԷ մի երկիր, որը գենդերային հավասարության հասներ՝ անկախ զարգացման մակարդակից, տարածաշրջանից կամ տնտեսության տիպից: Գենդերային անհավասարությունը իրողություն Է ամբողջ աշխարհում, եւ մենք դա տեսնում ենք կանանց կյանքի բոլոր ասպեկտներում»,-ասել Է Աննա-Կարին Ջաթֆորսը՝ «ՄԱԿ-կանայք» կառույցի տարածաշրջանային տնօրենը:

Նա հավելել Է, որ «202 տարին չափազանց երկար ժամանակ Է տնտեսական արդարության հասնելու համար»: Գլոբալ վարկանիշային աղյուսակում առաջին տեղն արդեն տասը տարվա ընթացքում զբաղեցնում Է Իսլանդիան. լիակատար հավասարության ապահովման ճանապարհը նա հաղթահարել Է 85,8 տոկոսով:

Նրան հաջորդում են Նորվեգիան, Շվեդիան եւ Ֆինլանդիան: Տնտեսական հնարավորությունների իրավահավասարության ապահովման բնագավառում նվազագույն առաջընթացն արձանագրած երկրները գտնվում են Մերձավոր Արեւելքում եւ Հյուսիսային Աֆրիկայում: Դրանց թվում են՝ Սաուդյան Արաբիան, Իրանը, Չադը, Սիրիան, Իրաքը, Պակիստանը, Եմենը:

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: