01/11/2026

Դադարեցրու հացադուլը. Մհեր Եղիազարյանի ընկերոջ պահանջը

Դադարեցրու հացադուլը. Մհեր Եղիազարյանի ընկերոջ պահանջը
Խիստ մտահոգիչ է, որ իմ ընկեր Մհեր Եղիազարյանը արդեն 15–երորդ օրն է, որ գտնվում է հացադուլի մեջ: 
Տեղյակ եմ, որ հացադուլ հայտարարելիս Մհերը դրել էր մի քանի պահանջ, որոնք դեռ չեն կատարվել: 

Անկախ մեղադրանքից ու գործի ընթացքից, ինձ և Մհերի բազմաթիվ ընկերների անհանգստացնում է Մհերի թույլ առողջությունը, և համոզված ենք, որ այն առավել վատթարացել է հացադուլի ընթացքում: 

Չենք խորանում գործի մանրամասների մեջ, այլ միայն Մհերին խնդրում, և, արդեն պահանջում ենք դադարեցնել հացադուլը: 

Մհերի բոլոր ընկերները գիտեն, որ Մհերը նահանջող տեսակ չի, բայց, կարծում ենք, սա այդ դեպքը չի: 

Սիրելի Մհեր, դադարեցրու հացադուլը, քո պրպտող միտքը կգտնի պայքարի այլ ձև: Վստահ ենք, որ արդարությունը հաղթելու է: 

Բաղդասար Մհերյան
ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: