01/11/2026

Մխիթար Հայրապետյանը հայտնեց ԱԺ կրթության, մշակույթի և սփյուռքի հարցերով հանձնաժողովը գլխավորելու որոշման մասին

Մխիթար Հայրապետյանը հայտնեց ԱԺ կրթության, մշակույթի և սփյուռքի հարցերով հանձնաժողովը գլխավորելու որոշման մասին

ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարի պաշտոնակատար Մխիթար Հայրապետյանը վայր չի դնելու պատգամավորական մանդատն ու լինելու է յոթերորդ գումարման խորհրդարանում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին «Մարիոթ» հյուրանոցում «Իմ քայլը» դաշինքի քննարկումից հետո լրագրողներին ասաց Հայրապետյանը:

«Ես չեմ լինելու սփյուռքի նախարար»,- ասաց նա: Հարցին, թե արդյոք այլևս սփյուռքի նախարարություն չի լինելու, նա հիշեցրեց Դիլիջանում դեկտեմբերի 19-ին վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հայտարարությունն առ այն, որ քննարկվում է նախարարությունը փակելու հարցը՝ ընդգծելով, որ վերջնական որոշում դեռ չկա:

«Ինքս խորհրդարանում գլխավորելու եմ կրթության, մշակույթի և սփյուռքի հարցերով հանձնաժողովը: Իմ գործունեությունն այսպես, թե այնպես ուղղակի աղերսներ է ունենալու սփյուռքի հետ քաղաքականության, դրա մշակման ու օրենսդրական դաշտում»,- ասաց Մխիթար Հայրապետությանը:

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: