01/11/2026

Փաշինյանը՝ Ալիևի աղմկահարույց հայտարարության մասին

Փաշինյանը՝ Ալիևի աղմկահարույց հայտարարության մասին

Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի այն հայտարարությանը, թե 2018թ. Ադրբեջանին հաջողվել է Նախիջևանի հատվածում 11 հազար քառակուսի մետր տարածք ամբողջովին վերահսկողության տակ վերցնել: «Նախիջևանի հատվածում տեղի է ունեցել դիրքերի որոշակի տեղաշարժեր, որը եղել է երկու կողմից: Ես պաշտոնապես ասում եմ, որ այն տարածքները, որոնք մայիսի 8-ից առաջ  եղել են Հայաստանի զինված ուժերի վերահսկողության ներքո, այդ բոլոր տարածքները շարունակում են մնալ Հայաստանի զինված ուժերի վերահսկողության ներքո»,-  նշեց Փաշինյանը:

Վարչապետի պաշտոնակատարը շեշտեց՝ նույնիսկ այդ պրոցեսների արդյունքում հայկական զինված ուժերի դիրքերը նաև բարելավվել են, իսկ ռազմավարական նախաձեռնությունը, ինչպես եղել է, այնպես էլ շարունակում է մնալ մեր զինված ուժերի ձեռքում:

lurer.com

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: