01/11/2026

Լիլիթ Մակունց. «Խմբակցության իմ ղեկավար լինելու որոշումը մեր քաղաքական թիմի որոշումն է»

Լիլիթ Մակունց. «Խմբակցության իմ ղեկավար լինելու որոշումը մեր քաղաքական թիմի որոշումն է»

«Իմ քայլը» խմբակցության առաջին նիստի ավարտից հետո լրագրողների հարցին, թե մինչեւ ԱԺ-ում խմբակցության ղեկավար առաջադրվելու մասին պաշտոնական հայտարարությունը լուրերի մակարդակով շշուկներ կային, թե իր թեկնածությունը առաջադրելը ոմանց մոտ բացասական արձագանք է առաջացրել, Լիլիթ Մակունցը պատասխանեց.

«Սա քաղաքական թիմի առաջարկների արդյունքում որոշում է, որը խմբակցությունն ընդունեց:  Ընդ որում, բոլոր թեկնածուների: Ինչ խոսք, 88 պատգամավոր ունեցող խմբակցության ղեկավար լինելը բարդ է, մանավանդ այն փուլում, երբ մանդատը իրացնելու եւ իրական գործունեություն ծավալելու փուլն է: Այնպես որ, որեւէ տեղ հեշտ չի լինելու, առավել եւս, որ առաջին անգամ խորհրդարանում ներկայացված ենք լինելու այսպիսի մեծ խմբակցությամբ:

Հարցին, թե մշակույթի նախարար նշանակվելիս ինքը հայտարարել էր՝ մշակույթն իմ մեջ է, իսկ հիմա քաղաքական ոլորտում ինչ կասի, Լիլիթ Մակունցը հակադարձեց. «Ինչպես այն ժամանակ եմ ասել, հիմա էլ ասում եմ, որ մշակույթն իմ մեջ է եւ անկախ նրանից, թե որտեղ կլինեմ, որ պետական կառույցում, միեւնույն է, դա իմ միջից դուրս չի գալու»: 

aravot.am



ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: