01/11/2026

Արման Թաթոյանը մասնակցել է ՌԴ Պետական դումայում կազմակերպված խորհրդարանական լսումներին

Արման Թաթոյանը մասնակցել է ՌԴ Պետական դումայում կազմակերպված խորհրդարանական լսումներին

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ՌԴ-ում  մարդու իրավունքների հանձնակատարի հատուկ հրավերով Մոսկվայում մասնակցել է Ռուսաստանի Դաշնության Սահմանադրության և Մարդու իրավունքների հանձնակատարի հաստատության 25- ամյակին նվիրված խորհրդարանական  լսումներին։

Միջոցառման ընթացքում տեղի են ունեցել քննարկումներ մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության ոլորտում արդի հիմնախնդիրների, օտարերկրյա պետություններում քաղաքացիների իրավունքների ապահովման, ՌԴ սուբյեկտներում մարդու իրավունքների հանձնակատարների գործունեության կազմակերպման ընդհանուր սկզբունքներին առնչվող դաշնային օրենքի նախագծի և մի շարք այլ հարցերի վերաբերյալ:

Արման Թաթոյանը խորհրդարանական լսումների ժամանակ հանդես է եկել ելույթով, ներկայացրել Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի տեսլականը Սահմանադրության, իրավունքի գերակայության և Օմբուդսմանի՝ որպես սահմանադրական հաստատության դերի մասին։

Միջոցառմանը մասնակցել են ՌԴ Պետական դումայի մշտական կոմիտեների նախագահներ, Պետական դումայի պատգամավորներ, ՌԴ սուբյեկտների մարդու իրավունքների հանձնակատարներ, գործադիր իշխանության դաշնային մարմինների, մարդու իրավունքների և քաղաքացիական հասարակության զարգացման հարցերով ՌԴ նախագահին առընթեր խորհրդի, ՌԴ հանրային պալատի և ՌԴ սուբյեկտների պետական իշխանության մարմինների ներկայացուցիչներ, ինչպես նաև օտարերկրյա պետությունների օմբուդսմաններ և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ։

ombuds.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: